2145 դիտում
13:32 16-05-2022
«Դիմադրության» շարժման ավտոերթերն ավարտվեցին. Կան բերման ենթարկվածներ, տուգանային հրապարակ տարված մեքենաներ. News.am
«Դիմադրության» շարժումնմ այսօր՝ մայիսի 16-ին, 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացրել, որոնք արդեն ավարտվել են, հայտնում է News.am-ը։
Ոստիկանները որոշ հատվածներում կանգնեցրել ու բերման են ենթարկել վարորդներին, նաեւ մեքենաները տարել են տուգանային հրապարակ:
Մասնավորապես՝ Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը ոստիկանության աշխատակիցներ փակել էին։ «Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայոր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում»,– դիմելով ոստիկաններին՝ ասել էր ակցիայի մասնակիցներից մեկը:
Մջադեպ էր գրանցվել Բագրատունյաց պողոտայում, որտեղ ոստիկանները կանգնեցրել էին ավտոերթի մասնակիցներից մեկի ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները եւս դուրս էին եկել մեքենաներից:
Ոստիկանները փորձել էին բերման ենթարկել այդ վարորդին: Մի պահ իրավիճակը լարվեց, սակայն որոշ ժամանակ անց հանդարտվեց, ոստիկանները բերման չենթարկեցին այդ քաղաքացուն: Կարճ ժամանակ անց արդեն ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ավտոերթերի մասնակիցներին։
Բացի այդ, լարված իրավիճակ էր ստեղծվել Հաղթանակի կամրջի վրա, որտեղ ոստիկանները խոչընդոտեցին ավտոերթի ընթացքը, բերման ենթարկեցին վարորդներին, նաեւ մեքենաներից մի քանիսը տարան տուգանային հրապարակ:
Նույնպիսի իրավիճակ էր նաեւ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքից իջնոդ կամրջի մոտ: Այստեղ եւս ոստիկանները «անցան գործի» եւ բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացրել:

Նմանատիպ նյութեր
6864 դիտում
13:02 07-05-2022
«Դիմադրության» շարժման անդամներին Ապարանում դիմավորել են աղուհացով. News.am
1689 դիտում
09:08 18-05-2022
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում. ուղիղ. News.am
1394 դիտում
09:48 19-05-2022
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում. ուղիղ. News.am
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1282 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր