Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին, 11-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-4 աստիճանով, 10-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
[img]/ups/images/0385963001396983887901011.jpg[/img]
Երևանում ապրիլի 9-ին սպասվում է, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին՝ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
[img]/ups/images/016551200139698388679033.jpg[/img]
Երևան քաղաքի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.90C (1975թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 0.10C (1981թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.40C


