1896 դիտում
12:43 08-04-2014
ԵԽԽՎ-ն ընդունեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը. Panorama.am
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի, նախաձեռնել էին Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գրավոր հայտարարության տեքստ, որով դատապարտվում էր Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ուեցած ահաբեկչական հարձակումը։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում [url=http://www.panorama.am/am/politics/2014/04/08/pace-qesab/]Panorama.am[/url]-ի թղթակիցը, գրավոր հայտարարությունն անվանվեց «Քեսաբ Դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա»։
Հայտարարության տակ ստորագրած ԵԽԽՎ պատգամավորներն իրենց լուրջ մտահոգությունն են արտահայտում վերջերս Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Քեսաբում իրավիճակի սրման շուրջ, որը հիմնականում բնակեցված է հայերով։
«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քաիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։
Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։
Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին»։
Մանրամասները՝ [url=http://www.panorama.am/am/politics/2014/04/08/pace-qesab/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1400 դիտում
17:46 07-04-2014
ԵԽԽՎ-ում Քեսաբի վերաբերյալ Նաիրա Կարապետյանի արած հայտարարությունը
1468 դիտում
14:33 18-04-2014
Եվրախորհրդարանը Քեսաբի վրա հարձակումները դատապարտող բանաձև է ընդունել