Եվրախորհրդարանը Քեսաբի վրա հարձակումները դատապարտող բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդունել են Սիրիայի հարցով բանաձև, որում դատապարտվում են նաև Քեսաբի վրա իրականացված հարձակումները:
Բանաձևում խոսվում է նաև այն մասին, որ Սիրիայում ապրող կրոնական և ազգային տարբեր փոքրամասնությունները միշտ խաղաղ են ապրել կողքի-կողքի և մեծ դերակատարում ունեցել Սիրիայի ժողովրդավարականացման մեջ:
ԵԽ հոլանդացի պատգամավոր Պաստիան Պելտերի խոսքով՝ Քեսաբի իրադարձություներն ամբողջապես պետք է բացահայտվեն և, հետաքննությունն անպայման պետք է պարզի Թուրքիայի ներգրավվածությունը այդ իրադարձություններում:
Իր հերթին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը շեշտել է, որ Թուրքիայի պարագայում ԵԽ-ի ընդունած բանաձևը մեղմ է, չնայած նրան, որ բանաձևում ասվում է, որ Թուրքիան է բացել իր սահմանը ջիհադիստների առաջ, ովքեր էլ գրոհել են Քեսաբը, և պետք է պատասխանատվություն պետք քրիստոնեկան և քրդական քաղաքների վրա տեղի ունեցած հարձակումների և այնտեղ մարդասիրական օգնությունը խոչընդոտելու համար:
«99 տարի առաջ Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված հայերս երախտապարտ ենք Սիրիայի ժողովրդին՝ մեզ ապաստան տալու համար. մենք ցավակցում ենք նրանց՝ երկրում տիրող իրավիճակին համար և հուսով ենք, որ շատ շուտով կավարտվի այդ ողբերգություն: Սիրիայի մեջ բնակվող բոլոր համայնքները կներառվեն երկրի վերականգնման գործում՝ առանց արտաքին միջամտության»,-ասել է Գասպար Կարապետեանը: