11140 դիտում
22:25 06-04-2014
Փորձաքննությամբ պարզվել է, որ Թումանյան փողոցում ԱՄՆ 3 քաղաքացիներին վրաերթի ենթարկած Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է , այսօր՝ ապրիլի 6-ին վրաերթի ենթարկված 3 ԱՄՆ քաղաքացիների, վրաերթ կատարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի և նրա՝ հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Աղայան 15 շենքի բնակիչ 35-ամյա Աշոտ Գևորգյանը, իսկ վրաերթի ենթարկվածներ՝ Քամերոն Ջորջինը, Լիեմ Զաաջերին, Զաքարի Գոլդարյանին ԱՄՆ քաղաքացիներ են և աշխատում են ԱՄՆ խաղաղության կորպուսում, որպես կամավոր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալասարանական հիվանադանոց, հիվանադանոց է տեղափոխվել նաև Mercedes-ի ուղևոր Երևան Սայաթ-Նովա 13 շենքի բնակիչ 34-ամյա Ալբերտ Ստեփանյանը:
Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1404060136161/]դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, այսօր՝ ապրիլի 6-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել 3 հետիոտնի:
Վրաերթի ենթարկվածներին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ու շտապօգնության բրիգադները 3 հոգուն էլ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Mercedes-ի ուղևորը:
Վթարի վայր էր ժամանել Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ էր փոխանցում ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանին:
Mercedes-ի վարորդին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները մեծ դժվարությամբ էին պահել, բարկացած ժողովրդից և նրան տեղափոխել էին ոստիկանության կենտրոնականի բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+