211652_close_icon
views-count44727 դիտում article-date 15:49 16-02-2017

Պարզվել է՝ Երևանում 39-ամյա քաղաքացուն վրաերթի ենթարկած Mazda-ի վարորդը եղել է բուժակ, իսկ երկրորդ անգամ տուժածին վրաերթի ենթարկողը՝ պլաստիկ վիրաբույժ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 18։20-ի սահմաններում Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Վահագն Պետրոսյանի կողմից Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 39-ամյա Համբարձում Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու փաստով։ Այդ օրը Վ. Պետրոսյանը իր վարած Mazda մակնիշի 35 AG 901 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Հ. Հովհաննիսյանին, ով տեղափոխվել էր Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 20։00-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել էր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քննչական բաժինը պարզել է, որ Վ. Պետրոսյանի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին շպրտվել էր հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ էլ վրաերթի էր ենթարկվել Երևանի բնակիչ, 41-ամյա Վահե Չանգլյանի կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 01 ZZ 009 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ հնարավոր է՝ մահացու վիրավորումը վրաերթի ենթարկվածը ստացած լինի Porsche-ի հարվածից։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mazda-ի վարորդ Վ. Պետրոսյանն աշխատում է որպես բուժակ, իսկ Porsche-ի վարորդ Վ. Չանգլյանը՝ պլաստիկ վիրաբույժ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր