211652_close_icon
views-count22149 դիտում article-date 12:17 27-12-2014

Փորձաքննությամբ պարզվել է՝ Երևանում խոշոր գումար, ոսկյա զարդեր ու ադամանդներ տեղափոխող Ինկասացիայի վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Քոչարյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում բժշկական փորձաքննության է ենթարկվել «Հայինկասացիա» ընկերությանը պատկանող Volkswagen-ի վարորդ, Երևան քաղաքի Աղայան 7 շենքի բնակիչ, 45-ամյա Ռուբեն Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փորձաքննությամբ պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ գերազանցելով խմածության աստիճանը: Պարզվել է, որ նա եղել է 0.68 տոկոսի խմածության աստիճանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա տեղափոխելիս է եղել մոտ 20,000 ԱՄՆ դոլարի գումար և 15 մլն դրամի ոսկյա, արծաթյա զարդեր և ադամանդե քարեր: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/26/38518/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], դեկտեմբերի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել էին Volkswagen Transporter մակնիշի 236 ՏԼ 01 համարանիշի և KIA մակնիշի 09 VV 008 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհեր և վիրավորներ չկային: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Volkswagen-ը հաշվառված է «Հայինկասացիա»-ի հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով գումար էին տեղափոխում: Դեպքի վայրում հավաքվածները ասել էին, որ «Հայինկասացիա»-ի ավտոմեքենայի վարորդը գտնվում էր ոչ սթափ վիճակում և վթարի վայրում դուրս գալով ավտոմեքենայից՝ մի պահ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել վթարում հայտնվածների և քաղաքացիների նկատմամբ, սակայն հետո նստել էր ավտոմեքենան և սպասել այնքան, մինչև մոտեցել էին նրա գործընկերները մեկ այլ ավտեմեքենայով և մեքենայի մեջ եղած գումարը տեղափոխել մյուս ավտոմեքենայի մեջ: Նշված վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցերը, ովքեր միջոցներ էին ձեռնարկում, որպեսզի խցանում տեղի չունենա, քանի որ որոշ վայ վորորդներ հետաքրքրությունից դրդված կայանում են իրենց մեքենաները վթարի վայրի տարածքում, ինչը խցանում է առաջացնում: Օպերատիվորեն ժամանել էին նաև «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, քանի որ 2 ավտոմեքենաները հաշվառված են նշված ԱՊՊԱ գործակալությունում: Վթարի մասին տեղեկացվել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր էին ուղարկում ՃՈ հետաքննիչին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեջ կասկածվող Ինկասացիայի ավտոմեքենայի վարորդը և այդ տեղեկությունը պարզվելու է ՃՈ հետաքննչական բաժնում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ KIA-ն վարել է Երևանի բնակիչ, 29-ամյա Գոհար Պողոսյանը և ավտոմեքենայում է եղել նրա անչափահաս երեխան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր