Եվրոպայի առաջնություն. Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում է
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը կմրցի ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ:
Եզրափակչի ճանապարհին Արսենը առավելության հասավ խորվաթ Նևեն Զուգաջինի` 6:0, ավստրիացի Ֆլորիան Մարչլինի` 8:0, շվեդ Ռոբերտ Ռոսենգերենի` 5:0 և դանիացի Մարկ Մադսենի`2:2 նկատմամբ: