211652_close_icon
views-count5155 դիտում article-date 12:06 06-04-2014

Կոմիտասի պողոտայում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու BMW-ն

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում, SAS սուպերմարկետի հարևանությամբ բախվել են BMW մակնիշի 70 VV 003 համարանիշի և Mercedes մակնիշի 35 TL 282 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Իսկ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հողաթմբի վրա: Գրեթե մեկ ու կես ժամից ավելի վարորդները սպասում էին , որպեսզի ժամանեին ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր