Երևանի Դրոյի փողոցում բախվել են Opel-ն ու ВАЗ 21150-ը
                        Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի թիվ 22 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 44-ամյա Սամվել Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 35 UT 563 համարանիշի և 35-ամյա Սարգիս Կարապետյանի վարած ВАЗ 21150 մակնիշի 02 UO 500 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


