10252 դիտում
13:47 05-04-2014
Վրաերթ Նար-Դոս փողոցում. վրաերթ կատարողը բժիշկներին խնդրում էր առաջինը օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին
Այսօր ՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Նար-Դոս փողոցի թիվ 75/1 շենքի «Ռաֆ-Էլիտ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 35 DU 272 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների օգնությամբ օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադին վրաերթի ենթարկվածին տեղափոխելու Էրեբունի բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, փողոցում երթևեկությունը կարգավորում էին այդ պահին նշված հատվածով անցնող ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ովքեր դեպքի մասին ահազանգեցին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Nissan-ի վարորդը կին է եղել, ում ինքնազգացողությունը նույնպես վատացել է, և երբ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, նա խնդրում էր, որպեսզի առաջինը օգնություն ցուցաբերեն վրաերթի ենթարկվածին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2986 դիտում
15:45 12-11-2023
Խորենացի-Նար-Դոս խաչմերուկը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը. Կարեն Հեքիմյան