1371 դիտում
11:02 05-04-2014
Պետք է բարձրաձայնենք, որ Ցեղասպանության օրերին գրեթե բոլոր հայկական գյուղերում էլ ինքնապաշտպանություն է եղել. Ս. Մանուկյան
Ապրիլի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովը:
Համաժողովի առաջին բանախոսը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, լրագրողներին ներկայացրեց ցեղասպանության լուսաբանման առանձնահատկությունները։
Թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը կարևորեց, որպեսզի Հայոց ցեղասպանության խնդրի մասին չխոսվի միայի ապրիլի 24-ին։ Նա նշեց, որ մենք՝ հայերս, խնդիր ունենք համաշխարհային մեդիա դաշտում ապահովելու այս թեմայի մշտական և ծանրակշիռ տեղը։ Ըստ պարոն Մանուկյանի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսել-քննարկելը նվազեցնում է այդ ողբերգության կրկնվելու հնարավորությունը։ Բանախոսն այս թեմային անդրադարձը դիտարկեց իրազեկման և ճշմարտության վերականգնման համար պայքարի տեսանկյունից։ Բացի այդ, անընդհատ գրելով ու բարձրացնելով Ցեղասպանության թեման՝ մենք պայքարում ենք ժխտողականության դեմ։
«Հայոց ցեղասպանության թեման իր մեջ նաև մեծ դաստիարակչական լիցք է պարունակում, և այդ առումով շեշտադրումների փոփոխություն պետք է տեղի ունենա։ Շատ կարևոր է, որպեսզի ողբերգական դեպքերի կողքին տեղ գտնեն հերոսական էջերը։ Առավել ևս այս առումով հայ ժողովուրդը հիշելու շատ բան ունի։ Շատ քիչ ժողովուրդներ կկարողանային վերապրել, պայքարել ու պետականություն ստեղծել այդ սարսափելի ողբերգությունից հետո։ Ցեղասպանության օրերին գրեթե բոլոր հայկական գյուղերում ինքնապաշտպանություն է եղել։ Այս մասին մենք պետք է բարձրաձայնենք»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ թեման շատ զգայական է, սակայն սա նաև այն թեման է, որ պետք է գիտակցական դաշտ տեղափոխվի։ Նա լրագրողներին խորհուրդ տվեց թվական տվյալներին զուգահեռ ներկայացնել ճակատագրերի պատմություններ և Ցեղասպանության թեման դիտարկել համաշխարհային համատեքստում. օտար լսարանին առավել ուշագրավ դարձնելու համար այս ողբերգությունը ներկայացնել տվյալ ազգի պատմության միջոցով։ Բանախոսը նաև կոչ արեց զուսպ լինել ՙցեղասպանություն՚ բառի անհարկի շահարկումից:
Հանդիպման վերջում Սուրեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Նմանատիպ նյութեր
1251 դիտում
19:14 18-12-2015
Ցեղասպանության տարիներին գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն. ՀԵՀ
Այս բաժնից
643 դիտում
21:27 26-11-2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է
607 դիտում
20:59 26-11-2024
Մուրմանսկի փառատոնում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն արժանացել է 2 դիպլոմի
760 դիտում
20:35 26-11-2024
Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում