«Էլեկտրոնիկ սիթի»-ն նույնպես փակվեց․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ն մեծ ուշադրությամբ հետևում է մայրաքաղաք Երևանում գործող առևտրի կետերի, սպասարկման օբյեկտների ցանկի փոփոխությանը։ Երևանի փակվող օբյեկտներին մեկ անգամ չ, որ անդրադարձել ենք։ Մեր ֆոտոխցիկն արձանագրել է, որ բավական անսպասելիորեն փակվել է նաև «Էլեկտրոնիկ սիթի» կենցաղային և համակարգչային տեխնիկայի խանութների Մաշտոցի պողոտայի մասնաճյուղը։ Այս մասնաճյուղը բացվել էր 2013թ. մայիսին և փակվել է՝ գործելով ընդամենը 10 ամիս, մինչև այս տարվա մարտի 10-ը։
Սա ընկերության տնօրեն Արմեն Կոստանյանը բացատրեց երկրի տնտեսական վիճակով, մարդկանց գնողունակության անկման հետևանքով առևտրաշրջանառության ծավալների նվազմամբ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


