«Սփյուռք» ամառային դպրոցը փակվեց
Հուլիսի 28-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը:
Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ հետ համատեղ:Կազմակերպվել են Հայոց լեզվի արագացված ուսուցում, Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում, Երիտասարդ լրագրողների վերապատրաստում, Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ, Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց:
ՀՀ սփյուռքի նախարարի Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը` կարևորելով «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների դերը հայապահպանությանն աջակցելու գործում: Ներկաներին ողջունեց «Սփյուռք» ամառային դպրոցի իրականացման ԵՊՀ պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ համագործակցությունը արդյունավետ է և դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ: