Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը ուժեղ ձյան ու քամու պատճառով փակվեց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դա կապված է վարորդների անվտանգության հետ, քանի որ տեղի ճանշինականները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ չեն կարողանում կատարել ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքներ, որովհետեւ վայրկյաններ անց մաքրած հատվածը ուժեղ բուքի ու քամու պատճառով լցվում է ձյունով:
ՃՈ-ն վարորդներին հորդորում է նշված հատվածով ժամանակավորապես դադարեցնել երթեւեկությունը: