211652_close_icon

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Գազայի հատվածը

views-count2059 դիտում article-date 14:33 04-04-2014
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ֊ները։ Լրագրողների տվյալների համաձայն, իսրայելական զինծառայողները 5 հրթիռ են արձակել Գազայի հատվածի հյուսիսային տարածքի ուղղությամբ։ Պաղեստինյան կողմը հայտնել է 5 վիրավորի մասին՝ 4 տղամարդ, 1 երեխա։ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված ռմբաոկոծումները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 4 հրթիռների հակահարված են։ Դրանք ընկել էին Իսրայելի հարավային ոչ բնակելի տարածքում, որի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։

Նմանատիպ նյութեր