Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարձակում են գործել Գազայի հատվածի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարձակում են գործել Գազայի հատվածի 15 թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան պաղեստինյան գնդակոծման։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post֊ը։
Նշվում է, որ հրթիռներից մեկը բնակելի տան վրա է ընկել։
Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կետային հարված են հասցրել ՀԱՄԱՍ֊ի 15 թիրախների` ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակած ավելի քան 20 հրթիռների։
Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռևս չկան։