Իսրայելի ռազմաօդային ուժերը պատասխան կրակ են բացել Գազայի հատվածի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարձակում են գործել Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքի հրաձգությանը։ Այս մասին հայտնում է Haaretz պարբերականը՝ հղում անելով երկրի ՊՆ բանակին։
Գերատեսչությունում նշել են, նրանք չեն հանդուրժի Իսրայելի քաղաքացիներին կամ զինվորներին վնասելու որևէ փորձ և միջոցներ կձեռնարկեն յուրաքանչյուրի դեմ, ով ահաբեկչություն կկազմակերպի Իսրայելի դեմ։
Ըստ պարբերականի տվյալների՝ ավելի վաղ Գազայի հատվածից 3 հրթիռ էր արձակվել Աշկելոն քաղաքի տարածքային խորհրդի շենքի ուղղությամբ։