211652_close_icon
views-count1070 դիտում article-date 10:05 04-04-2014

Հանրապետության որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են. երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. ԱԻՆ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում` մասնավորապես Սիսիան-Գորիս, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին առկա է մառախուղ (տեսանելիությունը` 50 մ), Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում, Վարդենյաց լեռնանցքում և Աշտարակ-Սպիտակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, մառախուղ և ցածր տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր