211652_close_icon

Ահա թե ում եմ կորցրել

views-count5215 դիտում article-date 00:28 04-04-2014
Որդեկորույս մոր նամակը SHAMSHYAN.com-ին «Տղաս դերասան լինելուց բացի բարձրագույն կրթություն էր ստացել,սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի Կինեզալոգիայի բաժնում(բժիշկ մասաժիստ), հիմնել էր իր սեփական գործը.նա շատ մեծ նպատակներ ուներ, ու եթե չլիներ այս դժբախտությունը նա կլիներ հարգված ու Ճանաչված մեր պետության պիտանի մարդ : Որովհետև նա իր տեսակով մեծատառով մարդ էր,միշտ աշխատում էր օգնել դիմացինի ինչ հարցերով էլ որ լիներ, թե ֆիզիկական,թե ֆինանսական,թե հոգեբանական, նույնիսկ իրեն նեղություն տալով:Նա ծնող սիրող և հարգող տղա էր,նա մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր: Նա ընկերասեր և մարդասեր տղա էր, ու դատավճիռը որոշելու ժամանակ խնդրում եմ հաշվի առնել այս ամենը: Իմ տղան կյանքով լեցուն մարդ էր, նրանից մարդիկ միայն դրական էներգիա կարող էին ստանալ:Եվ ես դատարանից պահանջում եմ հարգել իմ տղայի հիշատակը: Ջիվան Նիկոլյանի հայրը Սամվել Նիկոլյանը եղել է Հայաստանում հարգված ու ճանաչված ֆուտբոլիստ: Նա Գյումրու Շիրակի կազմում դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, հանդես է եկել Հայաստանի հավաքականում, երկու անգամ դարձել է գավաթակիր, երկու անգամ դարձել սուպեր գավաթակիր:Արժանացել է սպորտի վարպետի կոչման:12տարվա մարզչական աշխատանքի ընթացքում պատրաստել է երիտասարդ,խոստումնալից ֆուտբոլիստներ:Պատանեկան թիմերով դարձել միջազգային մրցաշարի հաղթող, ոսկե մեդալակիր:Անապայում դարձել է արծաթե մեդալակիր:Հայաստանում իր պատանի թիմերով նվաճել է Հայաստանի բարձրագույն մրցանակներ: Երկու անգամ Ճանաչվել Հայաստանի լավագույն մարզիչ:Մարզչական աշխատանքով,բարձրագույն խմբում նվաճել է Հայաստանի գավաթը:Ներկա պահին աշխատում է Ուլիս Ֆ.Ա.-ում մարզիչ: Եվ ես պահանջում եմ, որ հարգեն նրա արած գործը մեր ՀՀ-ի համար և իր որդու հիշատակը հարգեն, ու լուրջ վերաբերվեն դատավարությանը»: Ինչպես [url=https://shamshyan.com/old/arm/2013-12-06-accident.html]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել էր:

Նմանատիպ նյութեր