Ավտովթար Երևանում. Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Audi Q7-ն ու BMW-ն
                        Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Հանրապետության-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Audi Q7 մակնիշի 09 OL 007 համարանիշի և BMW մակնիշի  88 FP 881 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վարորդներից մեկը եղել է երիտասարդ աղջիկ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


