«Փյունիկ»-ի այցը` N1 հատուկ կրթահամալիր, ֆոտոշարք
Ապրիլի 3-ին «Փյունիկ» այցելեց Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Փյունիկ»-ի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանի գլխավորությամբ թիմի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը` գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի և տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ միասին հանդիպեցին կրթօջախի սաներին:
Վերջիններիս փյունիկցիները նվիրեցին գնդակներ, շարֆեր, գլխարկներ և վիմպելներ: Իսկ հանդիպումից հետո դպրոցի երեխաներն իրենց ֆուտբոլային ունակությունները ցուցադրեցին:
Նշենք, որ կրթահամալիրի սաներից ոմանց հնարավորություն կտրվի իրենց ուժերը փորձել «Փյունիկ» ակումբի տարբեր տարիքային խմբերում: