«Փյունիկ»-ը կայցելի N1 հատուկ կրթահամալիր
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ապրիլի 3-ին կայցելի Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր, որտեղ թիմի ֆուտբոլիստները կհանդիպեն տեղի սաների հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ կրթահամալիրում գործում է հաստատության սաներից ձևավորված ֆուտբոլային խմբակ: Մարզական լրատվամիջոցներին տեղեկացնում ենք, որ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացողներն ապրիլի 3-ին` ժ.13:00-ին կարող են լինել Վարդաշեն 6 հասցեում: