ԱՄՆ ՄԶԳ-ն դրամաշնորհ է հատկացնելու շտապ բուժօգնության զարգացմանը
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի 2014թ. բյուջեն: Ծրագիրն իրագործվում է երկրի նշված ծառայությունների գործունեության իրավիճակի գնահատման հիման վրա:
Ըստ գնահատման զեկույցի, շտապ բուժօգնությունը զարգացնելու և ծանր հիվանդություններից ու վնասվածքներից մահացության դեպքերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել միասնական հեռանկարային ռազմավարությանը: Նպատակահարմար է բարելավել դիսպետչերական համակարգը, հեռախոսային ծածկույթը, ինչպես նաև ապահովել բուժանձնակազմի մշտական վերապատրաստման կազմակերպումը: Որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ 2014թ. պետբյուջեի եկամտային մասը կավելանա շուրջ 62 մլն, ծախսային մասը՝ ավելի քան 100 մլն դրամով: