ԱՄՆ-ն 62.578.078,36 դոլար դրամաշնորհ է հատկացնելու Հայաստանի կառավարությանը
Կառավարությունը այսօրվա նիստում համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 10 փոփոխության կնքման առաջարկությանը:
Թիվ 10 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 1.442.000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:
Ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 62.578.078,36 ԱՄՆ դոլար: