211652_close_icon

Պակիստանում ահաբեկչական գործողությունների հետևանքով գրանցվել է 5 զոհ

views-count2613 դիտում article-date 13:07 02-04-2014
Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած 2 ահաբեկչական գործողությունների հետևանքով գրանցվել է 5 զոհ։ Այս մասին հայտնում է «Доон» թերթը։ Ըստ պարբերականի տվյալնների, Աֆղանստանին սահմանակից Չաման քաղաքում գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 2 մարդ, ևս 10֊ը վիրավոր են։ Բելուջիստանի մայրաքաղաք Քվետայում անհայտ անձինք կրակ են բացել մեքենայի ուղղությամբ։ Գրանցվել է 3 զոհ, 2 վիրավոր։

Նմանատիպ նյութեր