211652_close_icon
views-count1225 դիտում article-date 13:31 01-04-2014

25 տնկի են գողացել

Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում 1964 թ. ծնված Վարդան Դ.-ից հաղորդում է ստացվել, որ Նոյակերտ գյուղում մի հողամասից գողացել են 25 տնկի: Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.30-ին, Ավշար գյուղից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Մանուկ Մ.-ին, 1996 թ. ծնված Պողոս Պ.-ին և 1994 թ. ծնված Մաքսիմ Հ.-ին: Նրանք խոստովանել են կատարածը: Նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր