211652_close_icon

Կառավարությունը գյուղացուն սերտիֆիկացված տնկի կտա, եթե վերջինս իր տնամերձից հանի չսերտիֆիկացված ծառերը

views-count2670 դիտում article-date 14:45 14-10-2021
Մեր քաղաքացիների մի մեծ մասը տնամերձ այգիները չի դիտարկում որպես պոտենցիալ եկամտի աղբյուր: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մտածում են՝ դե ծառ է, տնկած է, կամ բերք կտա, կամ չի տա: Այստեղ մտածողության փոփոխության կարիք ունենք: Եթե մենք որպես եկամտի աղբյուր չդիտարկվող այդ տնամերձերը գումարենք, կտեսնենք, որ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած:

Ես խորհրդակցելով, եւ մտածելով, թե ինչպես կարող ենք փոխել այս իրավիճակը, գաղափար ենք հղացել, որ պետական ծրագիր իրականացնենք հետեւյալ տրամաբանությամբ. Այն քաղաքացիները, որոնք կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, այսինքն իրենց հողատարածքը մաքրել այդպիսի տնկիներից, կռավարությունը փոխարենը կտա սերտիֆիկացված տնկի, գումարած, որ իրենք այդ տնկիների համար ունենան կաթիլային ոռոգման համակարգ: Ես արդեն համախպատասխան հանձնարարականը տվել եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր գնահատմամբ տնամերձ այգիներում ծառերի 90 տոկոսը սերտիֆիկացված չեն:

Նմանատիպ նյութեր