Ավտովթար Արարատի մարզում, մամուլի ակումբի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
                        Երեկ՝ մարտի 30-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում,  Գորիս քաղաքի բնակիչ 57-ամյա  Գագիկ Գրիգորյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 092  համարանիշի  ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ  կմ հատվածում բախվել է Վայոց Ձորի մարզի Զեդեա գյուղի բնակիչ 35-ամյա  Նորայր Թովմասյանի վարած ԳԱԶԵԼ 3302 մակնիշի 16 ՕՏ 570 բեռնատար ավտոմեքենային: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհի Գորիսի բնակիչ 54-ամյա  Սուսանն Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: 
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Opel-ի վարորդ Գ. Գրիգորյանն  ու ուղևորուհի   Ս. Շահնազարյանն ամուսիններ են:
Գ. Գրիգորյանն աշխատում  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ -ի Գորիսի ԳԳՄ –ում որպես ինժիներ, իսկ Ս. Շահնազարյանը՝ Գորիսի մամուլի ակումբի նախագահն է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

