1319 դիտում
11:31 31-03-2014
ՊԵԿ-ը պարզաբանում է
ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
««Հայկական ժամանակ» օրաթերթը, մարտի 29-ի հրապարակումներից մեկում անդրադառնալով շաքարավազի ներկրմանը, հետևություն էր արել, որ Հայաստան շաքարավազ չի ներկրվում, այլ միայն հումք՝ շաքարեղեգ: Հնարավոր թյուրըմբռնումից խուսափելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակման մեջ ներկայացված եզրահանգումները չեն արտացոլում իրականությունը:
Մասնավորապես, 2013թ. 46 կազմակերպությունների կողմից հանրապետություն է ներմուծվել 4 993 տոննա շաքար, եղեգի շաքարավազ, սպիտակ շաքարավազ և վանիլային շաքար, որոնց մաքսային արժեքը կազմել է 1 523.4մլն դրամ, իսկ գանձված հարկը՝ 482մլն դրամ: Հիմնական ներկրումներն իրականացվել են Գերմանիայից, Ավստրիայից, Բելգիայից և Իսրայելից: Նույն ժամանակահատվածում Բրազիլիայից ներմուծվել է 74 781 տոննա շաքարի հումք՝ 14 966մլն դրամ մաքսային արժեքով, գանձված հարկը կազմել է 2 910.1մլն դրամ: 2013թ. արտահանվել է 899.2 տոննա շաքարավազ՝ 226.7մլն դրամ մաքսային արժեքով:
2014թ. հունվար-փետրվար ամիսներին 6 կազմակերպությունների կողմից Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Ռումինիայից ներմուծվել է 523.5 տոննա շաքար, եղեգի շաքարավազ, սպիտակ շաքարավազ և վանիլային շաքար, որոնց մաքսային արժեքը կազմել է 148.9մլն դրամ, իսկ գանձված հարկը՝ 46.6մլն դրամ: Նույն ժամանակահատվածում Բրազիլիայից ներմուծվել է 29 961.4 տոննա շաքարի հումք՝ 5 620.6մլն դրամ մաքսային արժեքով, որից գանձված հարկը կազմել է 1124.1մլն դրամ: 2014թ. հունվար-փետրվար ամիսներին արտահանվել է 100 տոննա շաքարավազ՝ 24.7մլն դրամ մաքսային արժեքով:
Ինչ վերաբերում է շաքարի միջազգային գներին և ձևակերպված մաքսային արժեքներին, ապա անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ մաքսային ձևակերպումները կատարվում են միջազգային գներին և ներկայացվող փաստաթղթերին համապատասխան: Մասնավորապես, 2013-ին ներկրված շաքարի 1 տոննայի միջին մաքսային արժեքը կազմել է 943 ԱՄՆ դոլար, իսկ հումքինը՝ 492 ԱՄՆ դոլար, բնականաբար հումքի մաքսային արժեքը էականորեն զիջում է պատրաստի արտադրանքի մաքսային արժեքին: Ի դեպ, 2007թ. ապրիլի 21-ից ուժի մեջ մտած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն շաքարի հումքի համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով, եթե համապատասխան ծածկագրին դասվող ապրանքները ներմուծվում են շաքարի արտադրության համար` ՀՀ կառավարության` 2007թ. ապրիլի 12-ի N 546-Ն որոշմամբ սահմանած կարգով»:
Նմանատիպ նյութեր
4854 դիտում
23:24 26-12-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի «ՊԵԿ-ում կոռուպցիան անմահ է» վերնագրով հրապարակման վերաբերյալ
961 դիտում
17:54 04-02-2014
ՊԵԿ-ը պարզաբանում է
Այս բաժնից
877 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
628 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար