211652_close_icon
views-count6034 դիտում article-date 11:10 31-03-2014

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի քաղաքացի, Հայ կամավորների միության ռեժիսորը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին 24-ամյա Ալեքս Իգիթբաշյանը Օրբելի Եղբայրներ փողոցից նստում է տաքսի, որպեսզի ուղևորվի իր ուզած վայրը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ 2 անհայտ անձինք դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակում են նրա մոտ եղած ողջ գումարը և բանկային քարտերը: Այդ ամենը կատարվել է տաքսի ավտոմեքենայի սրահում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Իգիթբաշյանը ԱՄՆ-ի քաղաքացի է և ժամանավորապես բնակվում է Երևան քաղաքի Կողբացի փողոցի 4 շենքում: Նա Հայ կամավորների միության ռեժիսորն է: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական-քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակումը կատարած անձանց և տաքսի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր