211652_close_icon
views-count4724 դիտում article-date 19:38 30-03-2014

Ամենամեծ վնասը կրել է Արմավիրի մարզը. տեսանյութ

Մարտի 30-ի առավոտյան ձյան սպիտակ շերտը ծածկեց արարատյան դաշտի ամբողջ տարածքը: Գյուղացիները դժվար վիճակում են հայտնվել: Նրանք կանխատեսումներին հավատալով պատրաստվում էին այգիները ցրտից պաշտպանել լույս 31-ի գիշերը: Արմավիրի մարզում ջերմաստիճանի նվազումը սկսվեց առավոտյան ժամը 7-ից հետո, 0 աստիճանից իջնելով մինչև -2 իսկ որոշ հատվածներում մինչև -4 աստիճան: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետից տեղեկանում ենք, որ ցրտից տուժել են հատկապես խաղողի, ծիրանի և դեղձի այգիները: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը վաղ առավոտից շրջում է մարզի տարածքով, արձանագրում ջերմաստիճանային տատանումները և ծանոթանում այգիների վեգետացիոն վիճակին: Արտակարգ իրավիճակների հիդրոմետ ծառայությունից նրա ստացած տեղեկության համաձան խիստ ցրտերը կշարունակվեն առաջիկա երկու օրվա ընթացքում: Արթուր Այվազյանը գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տալիս չհուսահատվել և ավանդական մեթոդներով շարունակել պայքարել, գոնե մնացած բերքը փրկելու համար: Մարզպետարանի գյուղատնտեսը ջերմոցային տնտեսություններին խորհուրդ է տալիս կրկնապատկել պոլիէթիլենային թաղանթի շերտը: Նա վստահեցնում է, որ մարզպետարանը կհետևի, որպեսզի հոսանքազրկումները հասցվեն նվազագույնի, ջերմատներում ջեռուցումը ապահովելու համար: Անցած գիշեր մարզի որոշ գյուղեր պարբերաբար հոսանքազրկվել էին: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25205]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր