211652_close_icon
views-count379 դիտում article-date 16:00 24-04-2026

Մի մարդ, ով ՀՀ-ին հասցրել է ամենամեծ վնասը, տալիս է գնահատականներ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ում օրոք ունեցել ենք հաղթանակներ. Զուրաբյան

Մի մարդ, ով ՀՀ-ին հասցրել է ամենամեծ վնասը, տալիս է գնահատականներ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ում օրեք ունեցել ենք հաղթանակներ: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որում վերջինս Լևոն Տեր-Պետրոսյանին անվանել եր զտարյուն դաշնակցական:

«Մի մարդ, ով Հայաստանի մեծագույն «լուզեր»-ն է, ով Հայաստանին, հայոց աշխարհին, հայ ժողովրդին հասցրել է ամենամեծ վնասը, որի գործողությունների հետևանքով բնաջնջվել է մի ամբողջ հայոց աշխարհ՝ Արցախը, որի գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք ինքնիշխան ՀՀ-ի տարածքներ, իրեն իրավունք է վերապահում տալ ինչ-որ գնահատականներ առաջին նախագահի մասին, ում օրոք՝ 600 տարվա պատմական ընդմիջումից հետո, ունեցել ենք հաղթանակներ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, նրան անվանել էր զտարյուն դաշնակցական, մասնավորապես շեշտել էր՝ պարզվեց, Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում ամենաանհաջողակ ու ամենաանհաջող դաշնակցականն է:

Նմանատիպ նյութեր