65281 դիտում
13:30 07-01-2019
Վանդալիզմ Արմավիրի մարզում. անհայտ անձը կամ անձինք 250-ից ավելի տարբեր տեսակի կեռասի ծառեր են կոտրատել. վնասը կազմում է ավելի քան 10 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 7-ին, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] են դիմել Արմավիրի մարզի Մեծ Արմավիր գյուղի բնակիչ, 39-ամյա Մրազ Ալոյանի հարազատները, ովքեր զայրացած ներկայացրել են, թե ինչպես են հայտնաբերել, որ իրենց կողմից տարիներ շարունակ խնամված մի քանի տեսակի կեռասի ծառերը անհայտ անձի կամ անձանց կողմից վնասվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մ. Ալոյանի մայրն ասում էր. «5 տարի առաջ Ռուսաստանում արտագնա աշխատող տղաս գումար ուղարկեց, մի քիչ էլ վարկով գումար վերցրեցինք, 1,2 հա տարածքում մի քանի տեսակի կեռասի ծառեր տնկեցինք: Երեխայի նման պահել ենք: Անգամ էն վատ տարիներին, երբ գյուղում ջրի խնդիր է եղել, տանից դույլերով ջուրը բերել ու ծառերը ջրել ենք: Ավելի քան 350 ծառ ենք ունեցել: Այս տարի արդեն պետք է բերք տար:
Սակայն հունվարի 4-ին տեղեկացանք, որ այգու դաշտում մոտ 250 ծառ կոտրել են: Ամսի 5-ին դիմել ենք Արմավիրի ոստիկանություն, եկել են, տեսել են, նկարել ու գնացել: Թուրքը որ թուրք է, եթե կոտորում է մարդկանց, ապա բնությանը ձեռք չէր տալիս: Մեր կարծիքով, սա մեկ մարդու ձեռքի գործ չէ, խմբակային է և ծառերի նկատմամբ ցուցաբերել են թուրքից բեթար վերաբերմունք:
Մեր ընտանիքը երկար տարիներ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով և ուրախացել էինք, որ այս տարի ծառերը բերք են տալու: Բայց տականքը կամ տականքները էդ մատղաշ ծառերի հերն անիծել են: Ոչ մի ծառ պիտանի չէ, ոնց որ երեխուդ պահես, ու արդեն պետք է իր քայլերն անի, բռնես, սպանես: Ճիշտն ասած մի քիչ հավատ ունենք, որ Արմավիրի ոստիկանները կբռնեն բարբարոսներին, ովքեր արժանի պատիժ կստանան, բայց միևնույն է, ցավը ամոքել չի լինի: Քրտինքով պահած էս ծառերը էլ վերականգնել չի լինի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Զայրացած էինք, որ նման բարբարոսություն է կատարվել, բայց նաև զարմացած ենք, որ դա կատարվել է Մրազի ընտանիքի հետ: Գյուղում էս ընտանիքը ամենահարգվածներից է: Ոչ ոքի թթու խոսք անգամ ասած չկան: Միշտ բարին է բոլորին կամեցել, ու հիմա մեր միջի տականքը իր սև գործն է արել գյուղում հարգված ընտանիքի նկատմամբ: Գոնե ոստիկանները հայտնաբերեն, մենք էլ իմանանք, թե ով կամ ովքեր են եղել էդ «տապորները»»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
313 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
919 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
505 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում