Արմավիրի մարզը նոր դատախազ ունի
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսյանը փոխադրվել եւ նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ: