Կլիչկոն հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին
                        Կիևում «ՈւԴԱՌ» կուսակցության համգումարի ժամանակ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների փոխարեն իր թեկնածությունը կառաջադրի Կիևի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նա նաև նախագահի ընտրություններում առաջարկել է գործարար Պյոտր Պորոշենկոյի թեկնածությունը։
Նշենք, որ նախօրեին Պորոշենկոն հայտարարել էր նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 25֊ին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

