Կլիչկոն Մայդանում հայտարարել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին
                        Ուկրաինական ընդդիմաիր Ուդար կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն ելույթ ունենալով  Կիևի Ազգային Վեչում, հայտարարել է, որ  ընդդիմությունը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ: 
«Մենք հայտարարում ենք արտահերթ նախագահական ընտրություններ», - ասել է Կլիչկոն:
Նա նաև հայտնել է, որ հունվարի 20-ից ընդդիմությունը վերսկսում է ակցիաները և դիմել է զինվորականներին անցնել ակցիայի մասնակիցների կողմը:
 Նշենք, որ կիևի Ազգային վեչին մասնակցել է 3 հազար մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

