Մանուկներն էլ կարող են իրենց անակնկալներով զարմացնել ծնողներին. տոնական միջոցառում «Mary Poppins»-ում. Ֆոտոռեպորտաժ
                        Այսօր՝ մարտի 29-ին, «Mary Poppins» մանկական կրթահամալիրի սաները անակնկալ մատուցեցին իրենց մայրերին՝ շնորհավորելով մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Երեխաներն իրենց անմեղ աչուկներով, մանկական նուրբ ձայնով, ժպիտով և շնորհալի տաղանդով ջերմացրեցին ծնողների սրտերը և ստիպեցին նրանց հուզվել:
Ծնողները մեծ շնորհակալություն հայտնեցին «Mary Poppins» կրթահամալիրի ողջ մանկավարժական անձնակազմին՝ իրենց մշտապես  անակնկալներ մատուցելու համար:
Թող որ կյանքում չունենան ոչ մի վիշտ, ապրեն խաղաղ ու երջանիկ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


