Տոնական միջոցառում՝ Դավթաշենի N58 մանկապարտեզում․ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. ներկա էին «ոստիկանապետը», «բանակի գեներալն» ու «հայտնի բժիշկը». երեխաներն էլ իրենց կենդանի կատարմամբ հուզեցին հանդիսատեսին ու իրենց ծնողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունիսի 24-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի N58 մսուր-մանկապարտեզում տոնական օր էր, որտեղ տեղի ունեցավ ավագ «Գ» խմբի ավարտական ցերեկույթը, ինչն էլ նաև պատճառ էր, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը երեխաները կենդանի կատարմամբ զարմացրեցին իրենց ծնողներին ու ամեն մի ելույթից հետո ծափերը չէին դադարում։
Այդ օրը առանձնահատուկ էր և՛ երեխաների, և՛ ծնողների, և՛ մանկավարժների համար։ Մանկապարտեզի ջերմ ու սիրառատ միջավայրում անցկացրած տարիները կարծես մի ակնթարթում դարձան գեղեցիկ հիշողություններ, իսկ փոքրիկները պատրաստվում են բացել իրենց կյանքի նոր ու կարևոր էջը՝ դպրոցական տարիների ճանապարհը։
Ցերեկույթը լի էր ժպիտներով, ուրախությամբ, հուզիչ պահերով ու գեղեցիկ կատարումներով։
Հատկապես հուզիչ էր գիտակցել, որ երեկվա փոքրիկները այսօր արդեն պատրաստ են դպրոց գնալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր ընկերներ գտնելու և կյանքի նոր ճանապարհով առաջ շարժվելու։ Թեև նրանք հրաժեշտ են տալիս մանկապարտեզին, սակայն այստեղ անցկացրած երջանիկ տարիները, մանկավարժների սերն ու հոգատարությունը միշտ կմնան նրանց սրտերում։
Մաղթում ենք մեր շրջանավարտներին բարի երթ, հաջողություններ, հետաքրքիր բացահայտումներ և անսպառ ձեռքբերումներ դպրոցական կյանքում։ Թող նրանց ճանապարհը միշտ լուսավոր լինի, իսկ մանկապարտեզի մասին հիշողությունները՝ ջերմ ու անջնջելի։
Ու հերթական անգամ երեխաների հանդեսն ապացուցեց մեծն Սևակի հայտնի բանաստեղծության տողերը՝ «Աշխարհին մանկան մաքրություն է պետք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի