4088 դիտում
12:33 29-03-2014
39-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 2 ուսանողուհիների
Երեկ՝ մարտի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, վարելով Վազ 2107 մակնիշի 74 MM 447 համարանիշի ավտոմեքենան, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 32 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Ջուլիետա Դուրգարյանին և 17-ամյա Մարգարիտա Մինասյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհանիսյանը աշխատում է «Սիլենսիում» ՍՊԸ-ում, իսկ վրաերթի ենթարկվածները սովորում են Ուկրաինական համալսարանում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի