211652_close_icon
views-count5612 դիտում article-date 15:54 22-09-2017

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպման օրակարգում լինելու է երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը: Այս մասին Նալբանդյանն ասել է «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում: [b]–Պարո՛ն նախարար, Հայաստան-Սփյուռք համաժողովին Ձեր ելույթում անդրադարձաք ղարաբաղյան հակամարտությանը և խոսեցիք որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ առաջացրեց։ Խնդրեմ ավելի հանգամանալից ներկայացնեիք, թե ինչ ի նկատի ունեիք։[/b] – Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։ Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության Նախագահը՝ կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Կցանկանայի կրկնել նաև այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ։ [b]–Պարո՛ն նախարար, նախատեսված է արդյոք Ձեր այս այցի շրջանակներում հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Եթե այո, ապա՝ ե՞րբ, և կոնկրետ ի՞նչ հարցեր եք քննարկելու։[/b] – Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր