Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպել են
Գերմանական Համբուրգ քաղաքում կայացած ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հնդիպում է տեղի ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռությամբ երեկ Համբուրգում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և 3 համանախագահների միջև»,-ասված է Տ. Բալայանի գրառման մեջ։