1688 դիտում
23:00 28-03-2014
Բարդույթի կեղևը
Հայաստանը պետություն է, որն ապահովում է հայ ժողովրդի ազատությունը: Այլ երկիրն ապահովում է այլ ժողովրդինը: Հայաստանում իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին: Այլ երկրում՝ այլ ժողովրդին: Հայաստանում ՀՀ քաղաքացիները ունեն քաղաքացիական իրավունքներ և ազատություններ: Այլ երկրում ՀՀ քաղաքացիները չունեն քաղաքացիական իրավունքներ և ազատություններ:
Հայաստանի անկախությունը սրբազան արժեք է ՀՀ քաղաքացիների համար: Այլ երկրի համար Հայաստանի անկախությունը միջազգային իրողություն է: Հայաստանի տնտեսությունը ՀՀ քաղաքացու բարեկեցության ապահովման գրավականն է: Այլ երկրի համար Հայաստանի տնտեսությունը շուկա է, որտեղ կարող է ապրանք արտահանել, կամ որտեղից կարող է ապրանք ներկրել:
Բարդույթը հոգեբանական երևույթ է: Այն ինքն իրեն տրվող գահատականն է կամ ինքն իր հանդեպ զգացողությունը: Այն սահմանափակում է մարդու վարքը: Ինչ-որ առումով բարդույթը մարդուն դարձնում է առանձնահատուկ, եզակի, նրան բարձրացնում էքզիստենցիալ հարթություն:
Սեփական ուժերի նկատմամբ վստահության դեֆիցիտը թերարժեքության բարդույթ է: Այդ բարդույթ ունեցողն իրեն համարում է թույլ, փոքր, տգեղ, չաղ, հիվանդ, անարժան, անհետաքրքիր, անհասկացող, անհրապույր, ձախողակ, անընդունակ, անկարող, անտաղանդ, անբարհույս, անհեռանկար, մեղավոր, մերժելի, զզվելի, ձանձրալի:
Նա իրեն ուղղված դրական, հարգալից, սիրալիր վերաբերմունքը համարում է ողորմություն, իր նկատմամբ անտարբերությունը, արհամարանքը համարում օրինաչափ, իր նկատմամբ պատիժը համարում նորմալ: Նա համարում է, որ արժանի չէ նորմալ, մարդավարի ապրելու: Նա լուռ տանում է անարդարությունը, չի բողոքում, չի պայքարում լավ օրվա համար, որովհետև համարում է, որ ինքն արժանի չէ:
Թեարժեքության բարդույթ ունեցողը չի հավատում, որ ինքն ընդհանրություն ունի հարազատների, շրջապատի, հայրենիքի, սոցիումի, աշխարհի, Աստծո հետ: Այս առումով նա չի հավատում: Համեմատության ենթակա ցանկացած առարկա առավելություն ունի նրա նկատմամբ: Այս առումով ցանկացած երկիր գնահատվում է ավելի լավը, քան հայրենիքը, ցանկացած ազգություն ավելի լավը, քան իր ազգությունը, ցանկացած բնակարան ավելի լավը, քան իր տունը, ցանկացած հայր ավելի լավը, քան իր հայրը:
Թերարժեքության բարդույթ ունեցողը հրաժարվում է նախաձեռնությունից, նոր գործ սկսելուց, նոր տուն կառուցելուց, նոր սիրուց, նոր ձեռքբերումից, նոր երազանքից, նոր կյանքից, նոր խնդրից, նոր հարցից, նորությունից ընդհանրապես: Նա ամեն դեպքում խուսափում է վեճից, կռվից, բախումից, մրցույթից, խաղից: Նա կոռուպցիայի համար ընտիր հումք է, նվաճողի համար հավատարիմ հպատակ, անորակ ապրանք վաճառողի համար մշտական սպառող:
Բարդույթը մարդու կեղևն է, այն կոտրելուց հետո լույս աշխարհ է գալիս մարդն իր ամբողջ հզորությամբ, հմայքով, փառքով և լուսավոր հեռանկարով:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2475 դիտում
10:16 22-04-2016
Հայ հանրությունը զոհի բարդույթի հաղթահարման միտումներ է դրսևորում. «Իրավունք»
7119 դիտում
21:38 19-02-2017
Հագուստի համար օգտագործվել են ծառի կեղևը, կենդանական մորթին, ձկան կաշին և այլն
Այս բաժնից
2140 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
625 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
583 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի