211652_close_icon
views-count8393 դիտում article-date 18:56 27-03-2014

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Peugeot-ն, Kia-ն և Иж-ը, վերջինս բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Ran Oil բենզալցակայանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Թորոս Ասատրյանի վարած Peugeot մակնիշի 65 RR 065 համարանիշի, 32-ամյա Տիգրան Ղուկասյանի վարած Kia մակնիշի 768 LS 62 համարանիշի և Иж 2715 մակնիշի 05 LO 198 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Иж –ը բախվել է էլեկտրասյանը, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր