Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Հաագայում. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հաագայում ընթացած Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլյամ Ալիևը զրույց ունեցան Հաագայի միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում: Նրանք իսկապե՞ս հավատարիմ են Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու ուղիների որոնմանը»,-գրել է Ուորլիքը:
Առայժմ Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: