Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս. Ջեյմս Ուորլիք
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են լուծում տալ խաղաղության հաստատման նման բարդ հարցերին»,-այսպիսի գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ նախօրեին Փարիզում հանդիպում է տեղի ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացային ներկայիս իրավիճակը և հայտնել, որ աշխատանքները շարունակվելու են: