1224 դիտում
08:41 27-03-2014
Օխտար համայնքի բնակիչները հացը «նիսյա» են գնում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սյունիքի մարզի 22 ընտանիք ունեցող Օխտար համայնքի բնակիչները հացը «նիսյա» են գնում:
Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Օխտարի համայնքապետ Վաղարշակ Համբարձումյանը. «Մի քանի հացի արտադրամասերի հետ պայմանավորվածություն ունենք, որոնք ամեն օր հաց են բերում գյուղ, իսկ ամսվա վերջին գյուղացիներն իրենց թոշակով վճարում են»։
Բացի այդ, համայնքապետից տեղեկացանք, որ առաջիկայում փակվելու է գյուղի դպրոցը, քանի որ աշակերտների թիվն օր օրի նվազում է։ Ու սա այն դեպքում, երբ Օխտարին հարակից հինգ համայնքների աշակերտներ են հաճախում այդ դպրոց։ 6 համայնքի դպրոցականները միասին վերցրած հազիվ 25-27 աշակերտ լինեն։ «Դե քանի որ գյուղում երիտասարդ չկա, այդ պատճառով ամուսնություն էլ չկա։ Վերջին երեխան մեր գյուղում ծնվել է տասը տարի առաջ»,– հուսահատված նկարագրեց համայնքապետը»,–գրում է թերթը։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
679 դիտում
13:44 05-02-2023
Օխտար գյուղում այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ
2062 դիտում
10:01 05-11-2014
Որոշ խանութներում և սուպերմարկետներում վաճառվող հացը կրկին 10 դրամով թանկացել է. Ժողովուրդ
4575 դիտում
09:23 29-08-2017
Առաջիկայում հացը կթանկանա կամ քաշը կիջնի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
712 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին