2107 դիտում
10:01 05-11-2014
Որոշ խանութներում և սուպերմարկետներում վաճառվող հացը կրկին 10 դրամով թանկացել է. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ հացի և հացամթերքի թանկացումը Հայաստանում շարունակվում է: Երեկ թերթն արձանագրել է, որ Երևանի որոշ խանութներում և սուպերմարկետներում վաճառվող հացը հերթական անգամ 10 դրամով թանկացել է:
«Տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակավորմանը: Ու թեև հացամթերքի շուկայում դրոշմապիտակավորում չկա, այնուամենայնիվ որոշ տնտեսվարողներ առիթից օգտվելով՝ բարձրացրել են նաև հացի գները»,-նշում է թերթն ու հավելում, որ հացամթերքի շուկայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գնային վերահսկողություն չունի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
11549 դիտում
10:51 25-11-2017
Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով. «Ժողովուրդ»
2365 դիտում
19:16 01-12-2014
Ինչո՞ւ է թանկացել հացը. ԱՎԾ
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»