11417 դիտում
18:12 30-01-2025
Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Օխտար գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Օխտար գյուղում 36-ամյա Արկադի Հայրապետյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Դավիթ Մանուկյանի, վաշտի հրամանատար Համիկ Գալստյանի և դասակի հրամանատար Սարո Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Միհրան Հայրապետյանը և Գուրգեն Սուկոյանը։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+