Սուարեսի հետ «Բարսելոնա»-ն ավելի ուժեղ կդառնա. Մեսսի
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում թիմի հարձակվող Լուիս Սուաեսի որակազրկման ժամկետի ավարտին:
«Հիանալի է, որ Սուարեսը ընտրեց «Բարսելոնա»-ն: Նրա հետ թիմը ավելի ուժեղ կդառնա: Մենք պետք է կրկին տիտղոսներ հաղթենք: Մեր նպատակներին պետք է հասնենք հիանալի ֆուտբոլ ցուցադրելով: Նախորդ մրցաշրջանում դա մեզ չհաջողվեց: Մենք պարտավոր ենք հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,- Մեսսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: